Noy.am | Մեր պատմությունը


«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն, 2010 թ. ձեռք բերելով «Բջնի» հանքային ջրերի գործարանը, դարձավ հայկական ջրերի շուկայի առաջատարներից` առաջարկելով թարմացված և ավելի որակյալ ապրանքատեսականի: Փորձելով ամրապնդել դիրքերը տեղական և միջազգային շուկաներում` ընկերությունն ընտրել է դինամիկ զարգացման ուղի: Գործունեության առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է հաճախորդի պահանջմունքների բավարարման սկզբունքը:

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրատեսակների որակական ցուցանիշները հավաստագրված են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ստանդարտացման մարմինների կողմից: Արտադրատեսակների բարձր որակի մասին են վկայում դրանց համապատասխանությունը «ԻՍՕ 22000» միջազգային ստանդարտներին: Ընկերության արտադրատեսակներն առավելագույնս պաշտպանված են կեղծումներից, քանի որ թե՛ պիտակները, թե՛ պոլիմերային ու ապակյա շշերն արտոնագրված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից և հանդիսանում են «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի ոչ նյութական սեփականությունը: Հետևաբար բացառվում է դրանց կեղծումը, նմանակումը և անօրինական օգտագործումն այլ սուբյեկտների կողմից:

Owl Image
Owl Image
Owl Image
Owl Image
Owl Image
Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՔ